Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
 
                            Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է, որը բնորոշվում է որպես ձվարանի խոռոչային գոյացություն: Էնդոմետրիոզը ախտաբանական գործընթաց է, որի ժամանակ արգանդի խոռոչից դուրս ներաճում է գործառույթային և ձևաբանական հատկանիշներով էնդոմետրիումին համապատասխան հյուսվածք: Արգանդի լորձաթաղանթին բնորոշ բջիջներն սկսում են աճել ցանկացած այլ տեղում: Եթե այն աճում է ձվարանում, առաջացնում է ձվարանի էնդոմետրիոիդ կիստա:
Ինչո՞ւ են զարգանում էնդոմետրիոիդ կիստաները:
Էնդոմետրիոզը, այդ թվում էնդոմետրիոիդ կիստաները բազմագործոնային հիվանդություններ են, որոնց պատճառագիտության մեջ առանձնացվում են մի քանի տեսություններ՝ իմպլանտացիոն, էմբրիոնալ, դիսհորմոնալ և այլն, բայց դրանցից որևէ մեկը վերջնական հաստատված չէ, և հստակ պատճառ դեռևս հայտնի չէ:
Էնդոմետրիոիդ կիստաների ի՞նչ տեսակներ կան:
Էնդոմետրիոիդ կիստաները չափերով տատանվում են 0,5-10 սմ սահմաններում, բնորոշվում են թանձր, շագանակագույն պարունակությամբ, որի պատճառով հաճախ անվանվում են շոկոլադային կիստաներ:
Էնդոմետրիոիդ կիստաների դասակարգման մեջ առանձնացվում է 4 աստիճան: 
   
- Առաջինի աստիճանը դրսևորվում է ձվարանների վրա փոքր կետային էնդոմետրիոիդ օջախներով:
- Երկրորդ աստիճանի դեպքում առկա է մեկ ձվարանի կիստա, որի չափերը հասնում են 5-6 սմ: Փոքր կոնքի խոռոչում դիտվում են փոքր էնդոմետրիոիդ օջախներ և քիչ արտահայտված կպումային գործընթացներ:
- Երրորդ աստիճանը երկու ձվարանում տեղի ունեցող կիստոիդ գործընթաց է, երբ մեկ ձվարանում կիստայի չափն ավելին է 5-6 սմ-ից, իսկ մյուսում դրսևորվում է որպես փոքրիկ էնդոմետրիոիդ օջախներ և փոքր կոնքի խոռոչում առկա է արտահայտված կպումային գործընթաց:
- Չորրորդ աստիճանի ժամանակ կիստաները երկկողմանի են, որոնց չափերը մեծ են 6 սմ-ից, գործընթացը տարածվում է դեպի հարևան օրգաններ՝ միզապարկ, ուղիղ աղի, սիգմայաձև աղի և կպումային գործընթացն արտահայտված է:
Ի՞նչ ախտանշաննրով են ի հայտ գալիս:
Էնդոմետրիոիդ կիստաները կարող են ընթանալ անախտանիշ կամ արտահայտված կլինիկական դրսևորումներով:
Հիմնական կլինիկական դրսևորումներից են. 
   
- ցավը` որովայնի ստորին հատվածում, որն առավել արտահայտվում է դաշտանի, սեռական հարաբերության ժամանակ,
- դաշտանային ցիկլի խանգարումը, որը կարող է արտահայտվել, օրինակ, միջդաշտանային քսվող արյունային արտադրությամբ:
- անպտղությունը, որն ավելի բնորոշ է ձվարանային էնդոմետրիոզին և արտահայտվում է ձվարանների հյուսվածքի վնասմամբ ու օվարյալ պաշարի նվազմամբ:
Ի՞նչ վտանգներով է հղի այս ախտաբանությունը:
Էնդոմետրիոիդ կիստաների հիմնական բարդություններից է անպտղության զարգացումն, ինչի հիմքում օվարյալ պաշարի նվազումն է: Այն դիտվում է հատկապես մեծ կիստաների դեպքում և բավականին լուրջ խնդիր է: Բարդություններից է նաև էնդոմետրոիդ կիստայի տոտիկի ոլորումը, կամ կիստայի պատռումը, երբ կարող է առաջանալ սուր որովայնի պատկեր, ինչը անհապաղ միջամտություն է պահանջում:
Այս բարդությունները հիմնականում հանդիպում են մեծ՝ 5-6 սմ և ավելի չափերի կիստաների դեպքում:
Էնդոմետրիոիդ կիստան` հղիության ընթացքում:
Էնդոմետրոիդ կիստաները բարդացնում են հղիության ընթացքը: Առաջին եռամսյակում բավականին բարձր է հղիության ինքնաբեր ընդհատման վտանգը: Մեծ կիստաների դեպքում կարող է արտահայտված լինել ցավային ախտանիշը`որպես կիստայի տոտիկի ոլորման կամ կիստայի պատռման բարդություն: Նման դեպքերում լապարոսկոպիկ եղանակով կիստան հեռացվում է:
Հնարավո՞ր է հղիանալ էնդոմետրիոիդ կիստաների դեպքում:
Հղիանալը դժվարանում է հիվանդության արտահայտված ձևերի՝ մեծ կամ երկու ձվարանների էնդոմետրոիդ կիստաների դեպքերում /երրորդ, չորրորդ աստիճաններ/, երբ կան արտահայտված օվարյալ պաշարի նվազում և կպումային գործընթացներ:
Թեթև ձևերի դեպքում հղիանալու հավանականությունը մեծ է:
Ինչպե՞ս ախտորոշել:
Ախտորոշման հիմնական եղանակը համարվում է լապարոսկոպիան, ուլտրաձայնային հետազոտությունը: Բարձիթողի վիճակներում իրականացվում է նաև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա /ՄՌՏ/:
Էնդոմետրիոիդ կիստան կարելի է հայտնաբերել` անկախ դաշտանային ցիկլի օրերից:
Բուժման ի՞նչ մեթոդներ կան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաները բուժում են կոնսերվատիվ և վիրաբուժական եղանակներով, ավելի հաճախ նրանք զուգակցվում են:
Վիրահատական բուժում առաջարկվում է 5 սմ և ավելի չափերի կիստաների ժամանակ:
Փոքր կիստաները բուժվում են կոնսերվատիվ եղանակովէ համապատասխան դեղորայքի կիրառմամբ:
Հնարավո՞ր է կանխարգելել էնդոմետրիոիդ կիստայի առաջացումը:
Էնդոմետրիոզի կանխարգելման եղանակներ չկան, քանի որ պարզ չեն առաջացման պատճառները: Բոլոր դեպքերում, հարկ է ժամանակին և լիարժեք բուժել ներքին սեռական օրգանների բորբոքումները, հորմոնալ մետաբոլիզմի խանգարումները և այլն:
 25.10.2024
25.10.2024                    
| 
 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
 
                                        
                                
                Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
 25.09.2024
25.09.2024                                     
                                        
                                
                Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
 02.07.2024
02.07.2024                                     
                                        
                                
                Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
 27.06.2024
27.06.2024                                     
                                        
                                
                Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
 23.04.2024
23.04.2024                                     03.04.2024
03.04.2024                                     14.03.2024
14.03.2024                                     
                                        
                                
                Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
 13.03.2024
13.03.2024                                     
                                        
                                
                Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
 23.02.2024
23.02.2024                                     
                                        
                                
                Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
 14.02.2024
14.02.2024                                     
                                        
                                
                Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
 26.01.2024
26.01.2024                                     
                                        
                                
                Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
 26.01.2024
26.01.2024                                     
                                        
                                
                Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
 23.01.2024
23.01.2024                                     
                                        
                                
                Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
 22.01.2024
22.01.2024                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ









 
             
             
             
         
                                         
                                         
                                         
     
     
    